Գիտնականները 3D տպիչի միջոցով բիոնիկական ականջ են ստեղծել

20:28 • 02.05.13

Պրիստոնի համալսարանի գիտնականները ստեղծել բիոնիկ ականջ, որը պարունակում է ձայնային ալիքների հանդեպ զգայուն ալեհավաք և կենդանի բջիջներ: Այս սարքի շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները հրապարակված են Nano Letters ամսագրում, իսկ հետազոտության համառոտ տարբերակը հնարավոր է կարդալ համալսարանի մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:


Բիոնիկ ականջ ստեղծելու համար համալսարանի գիտնականները օգտագործել են 3D տպիչներ: Արհեստական օրգանի հիմքը դարձել է հիդրոգելը, որի մեջ տպվել է պոլիմերի առվակներ, որոնք պարունակում են արծաթի մետաղական մասնիկներ: 


Ականջի նման կառուցվածքը հնարավորություն է տալիս ավելի զգայուն լինել ռադիոալիքների նկատմամբ: Այս ականջի հեղինակները նպատակ ունեն ստեղծել տեխնոլոգիա, որը կարող է մեկ կենդանի հյուսվածքում կարող է միավորել էլեկտրական և կենսաբանական մասերը:
 

Գիտնականները 3D տպիչի միջոցով բիոնիկական ականջ են ստեղծել