ՄԱԿ-ը մտահոգված է Արկտիկայի սառույցների հալման ռեկորդային ցուցանիշով
ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունն իր մտահոգություն է հայտնել 2012թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում արկտիկական սառցեշերտի հալման մակարդակի վերաբերյալ, ինչը գերազանցել է 2007թ. ռեկորդը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, կազմակերպության ներկայացրած զեկույցում նշվում է, որ 2012թ. աշնան սկզբին Արկտիկայի սառցե ծածկի մակերեսը կազմել է 3.4 մլն ք/կմ, ինչը 18%-ով ավելի քիչ է 2007թ. ցուցանիշից։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարոյի խոսքով՝ սա կլիմայի փոփոխության տագնապալի ազդակ է։ Փաստաթղթում նշվում է, որ անցած տարի ջերմաստիճանի ակնհայտ բարձրացում է նկատվել Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայի հարավում, Ռուսաստանի արևմտյան մասում, Աֆրիկայի հյուսիսում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի հարավում։










