Շանհայում ներկայացվել է Audi A3 սեդանը (լուսանկարներ)

17:54 • 02.05.13

Ամբողջ աշխարհում մեքենայի ամենասիրված սեգմենտներից մեկը՝ գոլֆ դասը, համալրվել է ևս մի ներկայացուցչով, մասնավորապես՝ Audi A3 սեդանով, որը ներկայացվել է Շանհայի միջազգային ավտոսրահի շրջանակներում։

 

Ինչպես նշում է Luxlux.net-ը, ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ սա գերմանական մեքենաշինական ընկերության պատասխանն է օրեր առաջ նույն ավտոսրահի շրջանակներում ներկայացված Mercedes-Benz CLA-ին։

 

Նորույթը ստեղծված է MQB մոդելի հիման վրա, ունի 4.46 մ երկարություն և 4 գլանանի շարժիչ։ Մեքենան կարտադրվի 2 տարբերակով, որից մեկը կունենա 1.4, մյուսը՝ 1.8 լ տարողությամբ շարժիչ։ Կախված դրանցից, մեքենաների զարգացրած առավելագույն արագությունը կկազմի 140 և, համապատասխանաբար, 170կմ/ժ։

Մեքենայի գինը կլինի 25 հազար եվրո։

Модель Audi A3

Авто Audi A3

Շանհայում ներկայացվել է Audi A3 սեդանը (լուսանկարներ)