Կոֆեինի «թաքնված» աղբյուրներ, որոնք որպես այդպիսին այնքան էլ հայտնի չեն

08:22 • 02.05.13

Հայտնի է, որ կոֆեին են պարունակում սուրճը, էներգետիկ ըմպելիքները և ոչ ոգելից խմիչքների մի քանի տեսակներ, սակայն կան նաև կոֆեինի «թաքնված» աղբյուրներ, որոնց մասին մենք չգիտենք, գրում է Business Insider-ը։ 


Սննդային հավելումներ․ որոշ  սննդային հավելումներ՝ մուլտիվիտամինները և էներգախթանիչ հավելումները  կոֆեին են պարունակում՝ չնայած դրանցից շատերի վրա նույնիսկ չի նշվում քանակը:   


Որոշ դեղամիջոցներ ևս կոֆեին են պարունակում: Excedrin Extra Strength ցավազրկող դեղամիջոցի երկու հաբը պարունակում է 130 մգ կոֆեին:


Առանց կոֆեինի սուրճ․ այն ընտրելը դեռևս կոֆեինից լիովին խուսափելու միջոց չէ: 2006-ին արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է 14 մգ կոֆեին, ինչը շատ չէ, սակայն կարող է ազդեցություն թողնել օրգանիզմի վրա մի քանի բաժակ խմելուց հետո:


Շոկոլադ․ մեկ տուփ կիսաքաղցր շոկոլադե սալիկները օրգանիզմին տալիս են կոֆեինի նույն չափաբաժինը, ինչ մեկ բաժակ սուրճի դեպքում:


Թեյ․ չնայած նրան, որ թեյն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան սուրճը, այն նույնպես կոֆեինի աղբյուր է: Սովորական սև թեյը պարունակում է 14-60 մգ կոֆեին: Համեմատության համար աղբյուրը նշում է, որ մեկ բաժակ սուրճը պարունակում է 100 մգ կոֆեին:


 

Կոֆեինի «թաքնված» աղբյուրներ, որոնք որպես այդպիսին այնքան էլ հայտնի չեն