Ամերիկայում հաստատված առաջին անգլիացիները մարդակեր են եղել
Ամերիկացի գիտնականները չորեքշաբթի օրը հայտնել են, որ գտել են առաջին լուրջ ապացույցը՝ Ջեյմսթաունի՝ ԱՄՆ-ում առաջին անգլիացիների բնակավայրի բնակիչներն իրենց գոյությունը պահպանել են մարդակերության անցնելով, հայտնում է Associated Press-ը:
Տարիներ շարունակ պատմություններ են շրջել, որ Ջեյմսթաունում մարդիկ շուն, կատու, մուկ, օձ և նույնիսկ կոշկի կաշի են կերել՝ սովին դիմակայելու համար: Գրավոր վկայություններ են եղել նաև մահացածներին ուտելու մասին (այդ թվում՝ մի մարդու մասին, որը կերել է իր հղի կնոջը), սակայն հնէաբանները հոռետեսորեն են վերաբերել դրանց:
Նման ապացույց է ծառայել 14-ամյա աղջկա կմախքը, որին, ըստ գիտնականների, կերել են: Կմախքը «Սովի շրջանի»՝ 1609-1610թ.թ. ձմռանն է վերաբերում: Գիտնականները նրան գտել են գերեզմաններից դուրս, ձիերի և այլ կենդանիների հետ և անվանել Ջեյն: Առաջին գաղութարարներն այտեղ հաստատվել էին 800 տարվա մեջ ամենասարսափելի երաշտի պայմաններում: 1607-ից 1625թ.թ. ընթացքում 6.000 մարդ սովամահության է դատապարտված եղել:
Աղբյուրը նշում է, որ այս գտածոն շեղում է Ջեյմսթաունի շուրջ ուրախ-զվարթ միֆոլոգիայից, որին վերաբերում է նաև Պոկահոնտասի պատմությունը:










