Mozilla-ն մեղադրել է բրիտանական ընկերությանը Firefox բրաուզերի ապօրինի օգտագործման համար

01:12 • 02.05.13

Mozilla Foundation ընկերությունը, որն աշխարհում ամենատարածված բրաուզերներից մեկի արտադրողն է, մեղադրել է բրիտանական Gamma International ընկերությանը Firefox բրաուզերը որպես FinFisher անորսալի համակարգչային վիրուսի «քողարկման» միջոց օգտագործելու համար, հայտնում է Russia Today-ը:


Ինչպես հայտնում են Mozilla Foundation-ից, ընկերության մասնագետները Firefox բրաուզերում հայտնաբերել են FinFisher վնասակար ծրագրերի մի քանի օրինակ: Վնասակար ծրագիրը քողարկել են բրաուզերի ֆայլերից մեկի ներքո՝ այդպիսով խաբելով հակավիրուսային ծրագրերին:


Mozilla Foundation-ն իր պաշտոնական հայտարարության մեջ Gamma International-ից պահանջել է դադարեցնել «վիրավորական» գործունեությունը, տեղեկացնում է The Washingtion Post-ը:


Gamma International ընկերությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալների կենտրոնում: Ընկերությունը մշակել է FinFisher անորսալի համակարգչային վիրուսը հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների կողմից օգտագործման նպատակով:  
 

Mozilla-ն մեղադրել է բրիտանական ընկերությանը Firefox բրաուզերի ապօրինի օգտագործման համար