YouTube-ի և հեռուստատեսության միջև պայքարն ավարտված է. էրիկ Շմիդտ

22:50 • 02.05.13

Google-ի գործադիր տնօրեն էրիկ Շմիդտը չորեքշաբթի տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գովազդատուներին է ներկայացրել ընկերության կանխատեսումներն այն մասին, որ համացանցը կփոխարինի հեռուստատեսությանը: Նա ընդգծել է, որ դա արդեն իսկ տեղի է ունեցել, գրում է Business Insider-ը՝ հղում անելով Associated Press-ին:


Շմիդտը հայտարարել է. «Ապագան YouTube-ինն է, որի ամսական այցելությունների քանակն արդեն հատել է 1 միլիարդի սահմանը: YouTube-ը հեռուստատեսությանը փոխարինող երևույթ չէ, այն նորություն է, որի մասին պետք է մտածել և նոր ծրագրեր մշակել»:

 

Շնորհանդեսի ժամանակ ընկերությունը մատնանշել է հայտնի հեռուստահաղորդումների դիտելիության ցուցանիշը YouTube-ում՝ նշելով, որ YouTube-ը հիմնվում է իր համաշխարհային հասանելիության և մեծաքանակ լսարանի վրա:


Անդրադառնալով տարվող համեմատություններին հեռուստատեսության և YouTube պորտալի միջև՝ Շմիդտը հայտարարել է, որ այլևս այդ երկու հասկացությունները չեն համեմատվում, և YouTube-ը նույնիսկ գերազանցում է հեռուստատեսությանը: Որպես օրինակ նա նշել է այն փաստը, որ 18-34 տարեկան անձինք ավելի շատ դիտում են YouTube, քան որևէ հեռուստաալիք:
 

YouTube-ի և հեռուստատեսության միջև պայքարն ավարտված է. էրիկ Շմիդտ