Ուորեն Բաֆեթը համալրել է Twitter-ի օգտատերերի շարքը

08:38 • 03.05.13

Ամերիկացի միլիարդատեր, ներդրող Ուորեն Բաֆեթը համալրել է Twitter սոցկայքի օգտատերերի շարքը՝ սեփական հաշիվը բացելով սոցցանցում։ Ինչպես նշում է Газета-ն, Բաֆեթը վիրտուալ տարածությունում արդեն ունի 200 հազարից ավելի հետևորդ։

 

Հանրահայտ Fortune ամսագրին տված հարցազրույցում Բաֆեթը խոստովանել է, որ Twitter-ում սեփական հաշիվը բացելու համար քաջություն էր անհրաժեշտ։

 

Միլիարդատերն իր էջում տեղադրել է նշված ամսագրում հրապարակված իր հոդվածն այն մասին, թե ինչու թույլ սեռի ներուժի բացահայտումն առանցքային դերակատարում ունի ԱՄՆ-ի զարգացման համար։
 

Ուորեն Բաֆեթը համալրել է Twitter-ի օգտատերերի շարքը