Google-ը «Պաղեստինյան տարածքներ»-ը փոխարինել է «Պաղեստին»-ով
Ամերիկյան հանրահայտ Google ընկերությունն իր գլխավոր էջում «Պաղեստինյան տարածքների» փոխարեն պարզապես «Պաղեստին» է գրել՝ նման քայլով, փաստորեն, ճանաչելով Պաղեստին պետությունը, նշում է Daily Mail-ը։
Արդյունքում յուրաքանչյուր ոք, ով կայցելի www.google.ps հասցեով, Google-ի գլխավոր ապարանքանշանի տակ կտեսնի արաբերենով գրված «Պաղեստին» բառը։
Google-ի խոսնակ Նաթան Թայլերը նշել է, որ ընկերությունն ամենուր կփոխի «Պաղեստինյան տարածքները» «Պաղեստինի»։ Նա նաև հավելել է, որ նախքան նման քայլի դիմելը՝ խորհրդակցել է ՄԱԿ-ի և մի շարք այլ կազմակերպությունների հետ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, անցած՝ 2012թ. նոյեմբերին, ՄԱԿ-ը հատուկ բանաձև էր ընդունել, որով Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ է տրվել։










