Ամերիկացի գիտնականները շրթներկում թունավոր նյութեր են հայտնաբերել

01:29 • 03.05.13

Ամերիկյան գիտնականները վստահ են, որ շրթներկի ավելի քան 30 տեսակներում առկա է ծանր մետաղների մեծ քանակություն: Մասնավորապես նրանցում հայտնաբերվել է կադմիում, քրոմ, կապար և ալյումին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները նշել են, որ այն մարդկանց համար, ովքեր շրթներկ են օգտագործում օրական 2-3 անգամ, հավանականությունը մեծ է, որ կարող են հիվանդանալ ստամոքսի քաղցկեղով, որովհետև նրանց մաշկը կլանում է մեծ քանակությամբ քրոմ: Ըստ այդմ նրանք խորհուրդ են տալիս շրթներկն ավելի քիչ օգտագործել: 



 

Ամերիկացի գիտնականները շրթներկում թունավոր նյութեր են հայտնաբերել