Չինաստանում խաչասերել են թռչնի և խոզի գրիպները
Չին գիտնականները որոշել են ստեղծել նոր գրիպի վիրուս: Դրա համար նրանք խաչասերել են արդեն գոյություն ունեցող խոզի և թռչնի գրիպները: Ըստ գիտնականների, փորձարկումը հաջող է անցել, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչու է դա նրանց անհրաժեշտ, հաղորդում է Вести.ru-ն:
Այս խառնուրդի արժեքը կասկածելի է: Բացի այդ չկան երաշխիքներ, որ այն դուրս չի գա լաբորատորիայից: Առաջին հերթին վարակվել կարող են հենց մասնագետները:
Սակայն չինացի գիտնականներն առաջինը չեն, ովքեր զարգացնում են գրիպի վիրուսը: 2011 թվականին հոլանդացի գիտնականները պատահաբար կատարելագործել են H5N1 թռչնի գրիպը:










