Կանայք ավելի շատ են հակված շատակերության. հետազոտություն

21:47 • 04.05.13

Միչիգանի պետական համալսարանի գիտնականները ապացուցել են, որ կանայք տառապում են շատակերությամբ 10 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ:


Գիտնականները
փորձեր են կատարել առնետների վրա: Նրանց խոսքով, արդյունքներն անմիջական կապ ունեն մարդկանց հետ, հայտնում է Russia Today-ը:


Հետազոտությունն իրականացվել է՝ որոշելու կենդանիների մոտ շատակերության չափանիշը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էգ առնետներն ավելի հակված են շատակերության, քան արուները:


Պրոֆեսոր Կլումպը հայտնել է, որ փորձերն իրականացվել են 60 առնետների վրա, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ էգերը 6 անգամ ավելի հաճախ են կեր փնտրել:


Գիտնականները հավաստիացնում են, որ կենդանիների և մարդկանց բիոլոգիական և ֆիզիոլոգիական հատկությունները համընկնում են:


«
Կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, տառապում են հոգեբանական ճնշման պատճառով, ինչը նրանց մղում է ուտելու: Միաժամանակ, կանայք, ովքեր հոգեբանական ճնշում չեն ապրում, չեն տառապում նաև շատակերությունից»,– Պրոֆեսոր Կլումպը։

 

 


 

 

Կանայք ավելի շատ են հակված շատակերության. հետազոտություն