Պենտագոնը թույլատրել է Galaxy S4-ն օգտագործել իր ցանցերում

00:09 • 04.05.13

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է Galaxy S4 սմարթֆոնները և թույլատրել է դրանք օգտագործել սեփական ցանցերում, հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին, որն այս տեղեկությունները ստացել է Yonhap գործակալությունից:


Samsung-ի փոխնախագահ Թիմ Վագները նշել է, որ Android օպերացիան համակարգը, որով աշխատում է Galaxy S4-ը, ունի սարքային և ծրագրային պաշտպանության մի քանի մակարդակներ: Knox անվտանգության համակարգը պաշտպանության նախարարության աշխատակիցների հնարավորություն կընձեռի, որպեսզի սարքի գողանալու և անհետացման դեպքում սարքը վայրկենապես ջնջի պահվող գաղտնի տվյալները:


Galaxy S4-ը դարձել է առաջին հարավկորեական սմարթֆոնը, որը ստացել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հավանությունը: Սակայն Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Apple ընկերության iOS6 համակարգը նույնպես կարող է օգտագործվել ռազմական գերատեսչության ցանցում:


Նախկինում ամերիկյան պաշտպանական կազմակերպությունները հիմնականում օգտվում էին BlackBerry-ի արտադրանքից:
 

Պենտագոնը թույլատրել է Galaxy S4-ն օգտագործել իր ցանցերում