Իսրայելցի գիտնականները հետազոտել են Facebook-կախվածությունը

08:11 • 04.05.13

Իսրայելցի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքների համաձայն Facebook-ը և այլ սոցկայքեր «հոգեգարության և մոլորությունների» են հանգեցնում վիրտուալ հարաբերություններում, հայտնում է Daily Mail-ը: FB-ն կարող է նաև «ցավի ու դավաճանության» հանգեցնել:


Թել Ավիվի համալսարանի գիտնականները մատնանշել են, որ հետազոտվածներից ոչ ոք նախկինում հոգեկան խնդիրներ չի ունեցել կամ թմրադեղեր օգտագործել:


Սեփական Facebook-կախվածությունը կարելի է ճշտել նույն գիտնականների առաջարկած փոքրիկ թեստի միջոցով: Պատասխանների տարբերակները և բալերն ըստ հեղինակների՝

 

1 = շատ հազվադեպ

2 = հազվադեպ

3 = երբեմն

4 = հաճախ

5 = շատ հաճախ

 

Հարցեր՝

- Facebook-ի մասին կամ Facebook-ն օգտագործելու հեռանկարի մասին մտածելու վրա շա՞տ ժամանակ եք ծախսում:

 

- Facebook-ից ավելի ու ավելի շա՞տ օգտվելու պահանջարկ եք զգում:

 

- Facebook -ն օգտագործում եք անձնական խնդիրների մասին մոռանալո՞ւ համար:

 

- Facebook-ից օգտվելը նվազեցնելու անհաջող փո՞րձ եք արել:

 

- Եթե ձեզ արգելել են Facebook օգտագործել, անհանգիստ ու մտահո՞գ եք դարձել:

 

- Դուք Facebook-ն այնքան շատ եք օգտագործում, որ դա բացասական է անդրադառնում ձեր դասերի /        աշխատանքի վրա:

 

Եթե հավաքում եք 4 (հաճախ) կամ 5 (միշտ) այս 6 հարցերից առնվազն 4-ի դեպքում, ապա դուք, հնարավոր է, Facebook կախվածություն ունեք:
 

Իսրայելցի գիտնականները հետազոտել են Facebook-կախվածությունը