«Խելացի զենքը» կօգնի կանխարգելել զանգվածային սպանությունները

13:18 • 04.05.13

Ամերիկյան Safe Gun Technology ընկերությունը ներկայում ստեղծում է «խելացի» զենք, որը կարելի է այնպես ծրագրավորել, որ այն «ենթարկվի» միայն տիրոջը։


Ինչպես նշում է Вести-ն, հրացանը կճանաչի տիրոջը միայն մատնահետքերի միջոցով և, հանցագործի կամ հոգեպես անհավասարակշիռ մարդու ձեռքերում հայտնվելու դեպքում, շրջապատին վնասել չի կարող։


Տիրոջ մատնահետքերը ճանաչելու համար զենքից կպահանջվի ընդամենը 1/3-րդ վայրկյան։ Իսկ մատնահետքերը չճանաչելու դեպքում, զենքն ավտոմոտ կերպով արգելքի տակ կդնի կրակելու հնարավորությունը։


Ընկերության հիմնադիր Չառլի Միլերը նշել է, որ այս տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն կտար կանխել անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով 26 աշակերտ էր սպանվել։


Նա նաև նշել է, որ անկախ ֆինանսավորման հետ կապված բարդություններից, առաջիկա մի քանի ամիսներին արդեն կարտադրվեն նման զենքեր։

 

«Խելացի զենքը» կօգնի կանխարգելել զանգվածային սպանությունները