ԱՄՆ-ում գերձայնային հրթիռ է փորձարկվել

10:45 • 04.05.13

ԱՄՆ-ում բարեհաջող փորձարկվել է X-51A Waverider գերձայնային հրթիռը, ինչի մասին տեղեկացնում է զինված օդուժի պաշտոնական կայքը։

 

Ինչպես նշում է Лента-ն, Խաղաղ օվկիանոսի տարածքում անցկացված փորձարկումն իրականացվել է մայիսի 1-ին։ Հրթիռն արձակվել է B-52 ինքնաթիռից՝ 15 200մ բարձրությունից, որից հետո արագացուցչի օգնությամբ այն հասել է 18 200մ բարձրության։

 

6 րոպե  տևած թռիչքի ընթացքում X-51A Waverider-ը զարգացրել է 6 100 կմ/ժ արագություն՝ անցնելով 426 կմ տարածություն։ Փորձարկումից հետո հրթիռն ավտոմատ կերպով ինքնաոչնչացվել է։

 

Հարկ է նշել, որ այս թռիչքը եղել է ամենաերկարը գերձայնային հրթիռների պատմության մեջ։
 

ԱՄՆ-ում գերձայնային հրթիռ է փորձարկվել