Ավազամկները և մկների մեծ մասը մահացել են տիեզերք կատարած ուղևորության ժամանակ

00:00 • 05.05.13

Բոլոր ավազամկները և մկների կեսը, որոնք « Бион-М» N1 տիեզերկան սարքով մեկ ամիս թռչում էին երկրի ուղեծրի վրա, սատկել են թռիչքի ժամանակ, հայտնում է «РАН» Կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի լաբորատորիաների վարիչ Վլադիմիր Սիչևը, գրում է Инерфакс-ը:


«Բոլոր գեկկոնները ողջ են: Մկները մենք ստացել ենք կեսից քիչ, սակայն դա կանխատեսելի էր: Ցավոք սրտի, սարքերի խափանման պատճառով մենք կորցրել ենք բոլոր ավազամկներին»,-ասել է ծրագրի գիտական ղեկավարը:


« Бион-М» տիեզերական սարքը Երկիր էր վերադարձել կիրակի առավոտյան:


Ըստ նրա, բոլոր 30 փորձարկումները՝ բացառությամբ մեկի, որի ժամանակ մահացել են կենդանիները, կարելի է անվանել հաջողված:

 

Ավազամկները և մկների մեծ մասը մահացել են տիեզերք կատարած ուղևորության ժամանակ