Ֆրանսիական նոր հրթիռը պատահաբար պայթել է փորձարկման ժամանակ

18:44 • 05.05.13

Նոր М51 բալիստիկ հրթիռի ուսումնական փորձարկումը Ֆրանսիայի Ատլանտյան ափին գտնվող Ֆինստեր հրվանդանում անհաջողությամբ է ավարտվել: Անհասկանալի պատճառներով հրթիռը կործանվել է թռիչքի առաջին իսկ փուլի ժամանակ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Փորձագետներն այժմ հետաքննում են կատարվածը. հրթիռի կմախքն ու մնացորդները կուղարկվեն փորձաքննության:

 

М51 հրթիռի արձակումը տեղի է ունեցել Vigilant ատոմային ջրասուզանավից: 1996-ից ի վեր  սա առաջին անհաջող փորձն է: Նախկինում 5 հաջող փորձարկումներ են իրականացվել, որոնցից երեքը՝ ցամաքից, երկուսը՝ ջրային տարածքից:

 

М51-ը նորագույն վառելիքային բալիստիկ հրթիռ է, որը սովորաբար տեղադրվում է ռազմավարական նշանակության հածանավերում և Ֆրանսիայի սպառազինության մեջ ներմուծվել է 2010 թվականին:
 

Ֆրանսիական նոր հրթիռը պատահաբար պայթել է փորձարկման ժամանակ