13 տարի առաջ այս օրը. «I Love You» համակարգչային վիրուսը Հյուսիսային Ամերիկային պատճառեց 1 մլրդ դոլարի վնաս
Սիրո խոստովանությունների թիվը 2000թ. մայիսի սկզբին առնվազն 3 անգամ գերազանցել է միջինվիճակագրական ցուցանիշները, գրում է calend.ru-ն։
Սեր էին խոստովանում բոլորը՝ քարտուղարուհուց սկսած մինչև խորհրդարանականներ և նախարարներ, ընդ որում՝ բոլորին։ Այդ «կործանարար սիրո» խոստովանությունը սկսվել է 2000թ. մայիսի 4-ից, երբ օգտատերերից մեկը (ենթադրաբար՝ ուսանող) համացանցում տարածեց նոր վիրուսը։
Վիրուսի հետագա տարածումը ֆանտաստիկ արագ է ընթանում։
Առաջինը Love.Letter վիրուսից տուժում են Ասիայի երկրները, քանի որ վիրուսը հենց այստեղ է թողարկվում (Ֆիլիպիններ)։ Այնուհետև այն գալիս է Եվրոպա, այնտեղից էլ՝ Ամերիկա։ Ըստ տարբեր կազմակերպությունների գնահատականների՝ վարակվում են հսկայական քանակությամբ համակարգչային ցանցեր։ Վիրուսի տարածման երրորդ օրը վարակված համակարգիչների թիվը հասնում է 3 մլն-ի։
Մայիսի 5-ին միայն Հյուսիսային Ամերիկայում վնասները կազմում են մոտ 1 մլրդ դոլար։ Իսկ ողջ ԱՄՆ-ում վնասները շուտով գնահատվում են 10 մլրդ դոլար։










