Նախամարդիկ հատկապես սիրել են այծքաղի ուղեղ ուտել
Մեր էվոլյուցիոն նախնիները նախընտրել են ուղեղը՝ այծքաղի ուղեղը, հայտնում է Huffington Post-ը՝ Քենիայում հայտնաբերված կենդանիների ոսկորների հետազոտության հիման վրա:
Այդ ոսկորները համարվում եմ նախամարդու որսորդության ամենավաղ ապացույցները: Ըստ այդմ՝ մեր նախնիները քչփորել են այծքաղների և այլ վայրի կենդանիների գանգերը, ինչպես նաև՝ վիթի միս կերել: Նրանք նաև մսագործությունից են ինչ-որ բաներ իմացել. կենդանուն մասնատելը՝ փափուկ միսն ընտրելու համար:
Նրանք, ըստ երևույթին, նաև համտեսել են կատվազգիների թողած որսի մնացորդները:
Կենդանիների ուղեղի հյուսվածքներն օգնել են մարդուն ավելի մեծ մարմին ու ուղեղ ձեռք բերել, ավելի երկար տարածքներ անցնել:










