Երեխաների հանդեպ բռնությունների կանխմանն ուղղված քարոզչական պաստառ, որը տեսանելի է միայն երեխաներին (տեսանյութ)

22:39 • 06.05.13

Իսպանական կազմակերպությունը ստեղծել է երեխաների հանդեպ բռնությունները դատապարտող քարոզչական պաստառ, որը տեսանելի է միայն 10 տարեկանից ցածր երեխաներին և շատ ցածրահասակ մարդկանց, գրում է Business Insider-ը: 

 

Հատուկ տեխնոլոգիայով տպագրությամբ ստեղծված պաստառում միայն երեխաները կարող են տեսնել նկարում պատկերված տղայի դեմքի կապտուկները և վնասվածքները և հետևյալ գրությունը. «Եթե ինչ-որ մեկը նեղացնում է քեզ, զանգահարիր մեզ, և մենք քեզ կօգնենք»: 

 

Իսկ ծնողները կամ մեծահասակ այլ մարդիկ տեսնում են երեխայի անվնաս դեմք և գրություն, որում ասվում է. «Երբեմն իր տառապանքի մասին գիտի միայն երեխան»: 

 

 

Երեխաների հանդեպ բռնությունների կանխմանն ուղղված քարոզչական պաստառ, որը տեսանելի է միայն երեխաներին (տեսանյութ)