ՆԱՍԱ-ն հրապարակել է սմարթֆոնների օգնությամբ տիեզերքում արված առաջին լուսանկարները
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է ապրիլի 21-ին «Անտարես» հրթիռի միջոցով Երկրի ուղեծիր ուղարկված 3 սմարթֆոնների միջոցով արված լուսանկարները, հայտնում է Daily Mail-ը։
ՆԱՍԱ-ի նպատակն էր պարզել, թե արդյոք հնարավո՞ր է սովորական սմարթֆոնների միջոցով որակյալ լուսանկարներ ստանալ տիեզերքում։ Ուղեծրի վրա գտնվելու ժամանակ սարքերը տեսախցիկներով լուսանկարել են, այնուհետ նկարներն ուղարկել Երկրի վրա գտնվող տարբեր կայաններ։ Հետո մասնագետները ստացված բոլոր նյութերն իրար են կցել, ինչի արդյունքում ստացվել են ներկայացված լուսանկարները։
ՆԱՍԱ-ի մասնագետները նշել են, որ ծրագիրն իրեն արդարացրել է, և սմարթֆոնները տիեզերքում կարող են բավական օգտակար լինել։










