Ճապոնիան կստեղծի աշխարհի ամենահզոր համակարգիչը
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել` ստեղծել աշխարհում ամենաարագ գործող գերհամակարգիչը, հայտնում է Российская Газета-ն:
Դրա հաշվիչ հզորությունը 100 անգամ ավելի մեծ կլինի, քան ներկայիս ամենահզոր համակարգչինը՝ ամերիկյան Titan-ինը: Վերջինիս հզորությունը կազմում է 17,59 պետաֆլոփս:
Աշխատանքները ճապոնական գերհամակարգչի վրա կսկսվեն հաջորդ տարի, նախատեսվում է դրանք ավարտին հասցնել 2020-ին և դրա վրա ծախսել 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ Ճապոնիան աշխարհում 3-րդն է իր K computer-ով, որն ունի 8,16 պետաֆլոփս հզորություն:
Ռուսաստանն այժմ աշխատում է իր 10 պետաֆլոփսանոց գերհամակարգչի վրա:










