Ego Lifestyle-ը ներկայացրել է «խելացի պայուսակներ»՝ հատուկ գործարար կանանց համար (լուսանկարներ)
Հոլանդական Ego Lifestyle ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում իր յուրահատուկ նոութբուքերի շնորհիվ, որոնք ամենամեծ սպառումն ունեն գործարար կանանց շրջանում, գրում է Luxlux.net-ը։
Ego-ի ստեղծած նոութբուքերը հեշտությամբ կարելի է շփոթել սովորական կանացի պայուսակի հետ։ Այս նորաոճ նոութբուքերի շարքը ոչ միայն նորաձև աքսեսուար է, այլ նաև «խելացի» օգնական։ Նոութբուքերը ստեղծելու ժամանակ Ego-ի մասնագետները փորձել են ներդաշնակորեն համադրել նորաձևության աշխարհի ամենաթարմ միտումներն ու բարձր տեխնոլոգիաները։
Գաջեթների մի մասը երեսպատված է շնաձկան, կոկորդիլոսի, տափակաձկան կաշվով, ինչպես նաև Swarovski բյուրեղներով:
Հոլանդական բրենդը համագործակցել է նաև լեգենդար Bentley մեքենաշինական ընկերության հետ, ինչի արդյունքում ծնվել է Ego Bentley նոութբուքերի սահմանափակ քանակով հավաքածուն։













