Nokia-ն իր նոր Lumia 928-ը ներկայացրել է որպես camera phone
Nokia ընկերությունը հայտարարել է Lumia 928 սմարթֆոնի մասին: Windows Phone 8-ի հիման վրա աշխատող սարքի նկարները հայտնվել են Nokia-ի կայքում, Vanity Fair ամսագրում և ԱՄՆ-ում տեղադրված գովազդային վահանակների վրա, ներկայացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Engadget-ին:
Lumia 928-ի հատկությունների մասին ոչինչ չի հրապարակվում, սակայն ընկերությունն այն ներկայացնում է որպես camera phone, այսինքն՝ որակյալ թվային տեսախցիկ ունեցող սմարթֆոն: Ընկերության գովազդում ասվում է, որ «Lumia 928-ը սմարթֆոնների շրջանում ամենաորակյալ լուսանկարներն է անում լույսի բացակայության պարագայում»:
Գովազդային նկարներում Lumia 928 սմարթֆոնը պատկերվում է սև գույնի մետաղյա պատյանով, որի էկրանի ստորին հատվածում գտնվում են կառավարման երեք ստեղներ՝ «Back», «Home», «Search»:










