Գիտնականները բարեհաջող ավարտել են հերոինի դեմ շիճուկի փորձարկումը առնետների վրա
Ամերիկացի նարկոլոգները բարեհաջող ավարտել են մի շիճուկի կլինիկական փորձարկումները, որը փորձակենդանիների` առնետների իմունային համակարգին սովորեցնում է ճանաչել հերոինի ու դրա ածանցյալների մոլեկուլները և չեզոքացնել դրանք, ինչը ճանապարհ է բացում նմանատիպ միջոցի փորձարկումը արդեն նաև մարդկանց վրա, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ում այս առիթով տպված հոդվածը:
Փորձարկման հեղինակները` ԱՄՆ-ի Լա Հոյեի Սքրիփսի անվան հետազոտական ինստիտուտի գիտնականները մանրամասնել են, որ խոսքը վաղուց «հերոինի վրա նստած» առնետների մասին է, որոնք միջոցի կիրառումից հետո դուրս են եկել թմրանյութի օգտագործման շրջանից:
Գիտնականները շիճուկը ներկայացրել էին դեռևս 2011-ի հուլիսին: Դա իր մեջ պարունակում է հերոինի հակագեների լրակազմ, որն իր մեջ պարունակում է հերոինին և դրա քայքայման նյութերին նման նյութեր: Նրանք կարծում են, որ մարդկանց դեպքում միջոցն ավելի արդյունավետ կլինի, քանի որ սովորաբար թմրամոլների դեպքում որևէ միջոցին զուգահեռ նաև այլ մեթոդներ են կիրառվում:










