Ամերիկյան բուհերն առաջարկում են բակալավրի աստիճան անօդաչու թռչող սարքերի կառավարման և նախագծման գծով (տեսանյութ)
Ամերիկյան երեք բուհեր առաջարկում են բակալավրի աստիճան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման և նախագծման գծով: ԱՄՆ-ի քաղավիացիայի վարչության տվյալներով՝ 2020 թվականին ԱՄՆ-ի օդային տարածքում պարեկային ծառայություն կանցկացնեն շուրջ 10 հազար անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Russia today-ը:
Հյուսիային Դաքոթայի համալսարանում 2009-ին ԱԹՍ-երի կառավարման ծրագրին միայն 5 ուսանող էր գրանցվել: Ապագայում ԱԹՍ-ի օպերատոր դառնալ ցանկացողների թիվն այսօր հասել է 120-ի: Փորձագետները հայտարարում են, որ ԱԹՍ-ի կառավարումը հեռանկարային ուղղություն է համարվում: Սակայն նրանց կարծիքով, ԱԹՍ-ների հանդեպ հետաքրքրության աճը պայմանավորված է նաև շրջանավարտների աշխատավարձով: ԱԹՍ-ի օպերատորին վճարում են ավելի շատ, քան սովորական ինքնաթիռների օդաչուներին:










