Microsoft-ը կես տարում վաճառել է Windows 8-ի ավելի քան 100 մլն արտոնագիր
Microsoft ընկերությունը կես տարվա ընթացքում ավելի քան 100 մլն արտոնագիր է վաճառել Windows 8 օպերացիոն համակարգի համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Windows 8-ը վաճառքի է հանվել 2012թ. հոկտեմբերի 26-ին։ Առաջին հանգստյան օրերի ընթացքում ընկերությունը վաճառել է մոտ 4 մլն արտոնագիր, իսկ արդեն 2.5 ամսվա ընթացքում՝ գրեթե 60 մլն արտոնագիր։
Այնուամենայնիվ, Windows-ի մշակման բաժնի ֆինանսական տնօրեն Թամի Ռելերը նշել է, որ Windows 8-ի վաճառքների աճի տեմպերը զիջում են Windows 7-ին, որի համար ընկերությունը վաճառել էր մոտ 240 մլն արտոնագիր՝ առաջին տարվա ընթացքում։
Մինչև 2013թվականի վերջ շուկայում կհայտնվի թարմացված հարթակը՝ Windows Blue անվանումով։










