Գիրությունը խթանում է այլ հիվանդությունների սրացումը

21:24 • 08.05.13

Իսպանացի գիտնականները հայտնաբերել են, որ ճարպային հյուսվածքի բորբոքումը հանգեցնում է բջիջների մահվան և նյութափոխանակության խանգարման, գրում է Inopressa-ն՝ հղում անելով իսպանական La Voz de Galicia պարբերականին:


Ավելորդ քաշը մեծացնում է այս տեսակ բորբոքումների առաջացման հավանականությունը, ասվում է իսպանական պարբերականի հոդվածում, որը հիմնված է Diabetes Care-ի հրապարակումների վրա: Հեղինակի այս եզրահանգումների հիման վրա հնարավոր է դառնում բուժման նոր մեթոդներ մշակել:

 

Գիրությունը խթանում է այլ հիվանդությունների սրացումը