Ինչպիսի տեսք կունենա Google Maps-ի նոր դիզայնը (լուսանկար)
Հանրահայտ Google Maps քարտեզային ծառայությունն արդեն երկար ժամանակ է, ինչ օգնում է ամբողջ աշխարհի մարդկանց չմոլորվել անծանոթ վայրերում։ Վեբ կայքի արտաքին դիզայնը վերջին ժամանակներում փոփոխության չի ենթարկվել, սակայն, դատելով ստորև ներկայացված սքրինշոթերից, նոր դիզայնը սարերի հետևում չէ։
Ինչպես նշում է computerra.ru կայքը, սքրինշոթերը հայտնվել են Google Operating System բլոգում, որտեղ եղած տեղեկության համաձայն՝ կայքից կվերացվեն նավիգացիոն կոճակները, իսկ ամբողջ դիզայնը կենտրոնացված կլինի մեծ ինտերակտիվ քարտեզի վրա։
Թե երբ նոր դիզայնով կայքը կթողարկվի, դեռևս հայտնի չէ, սակայն նախատեսվում է, որ Google-ն այդ մասին պաշտոնապես կհայտարարի գալիք շաբաթ։












