Թուրքիան իսրայելական Heron-ին փոխարինող անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում
Թուրքական ռազմական արդյունաբերությամբ զբաղվող Vestel ընկերությունը մտադիր է հայրենական արտադրության անօդաչու հետախուզական ինքնաթիռների արտադրություն սկսել, տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը։
Ինքնաթիռները կանվանվեն Karayel։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ նախատեսվում է, որ Karayel անօդաչու ինքնաթիռները թուրքական բանակում կփոխարինեն իսրայելական արտադրության Heron թռչող սարքերին։
Թուրքական բանակը կհամալրվի Karayel տիպի 6 անօդաչու սարքերով, և դրանց առաջին խմբաքանակը կարտադրվի արդեն այս տարի։
Vestel ընկերությունն ընդհանուր առմամբ մտադիր է 50-60 ինքնաթիռ արտադրել։ Այդ թռչող սարքերը կարող են բարձրանալ մինչև 22.5 հազար ֆուտ և տեղափոխել մոտ 70 կգ բեռ։ Թուրքական անօդաչու հետախուզական ինքնաթիռները կարող են օդում մնալ մինչև 20 ժամ։










