Սեուլը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել
Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը բացառել է ԱՄՆ-ի ղեկավարությամբ երկրում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման գործում երկրի մասնակցության հնարավորությունը: «Հարավային Կորեան ունի իր սեփական ՀՀՊ համակարգը, որը թիրախը խոցում է վերջնագծի մոտ, ինչն առավել արդյունավետ է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռակոծման սպառնալիքի հակազդման առումով»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Կիմ Մին Սոկը:
Նա նաև նշել է, որ իրենք համագործակցում են ԱՄՆ-ի հետ այս ոլորտում հետախուզական տվյալների փոխանակմամբ և այդ համագործակցությունն այսքանով կսահմանափակվի, հաղորդում է INTERFAX-ը:
Смотрите оригинал материала наhttp://interfax.ru/world/news.asp?id=30585:










