Գիտնականները հայտնել են դինոզավրի նոր տեսակի մասին, որը ենթադրաբար հնագույնն է եղել

01:14 • 09.05.13

Տորոնտոյի համալսարանի գիտնականները հայտնել են դինոզավրի նոր տեսակի մասին, որը հնագույնն է Հյուսիսային Ամերիկայում, հնարավոր է՝ նաև աշխարհում, տեղեկացնում է BBC-ն:


Ոսկրագլուխ անվանվող այդ դինոզավրը շան չափերի խոտակեր է եղել, իսկ գլխի ոսկրային ծածկը, հնարավոր է, օգտագործվել է այլ կենդանիների հարվածելու համար:


Կանադացի գիտնականները կարծում են, որ Acrotholus audeti լատիներեն անվանումով փոքր դինոզավրերը լրացնում են դինոզավրերի մեծ ընտանիքի բացակակայող «օղակները»:

 

Այս տիպի դիոնզավրերը ապրել են 85 մլն տարի առաջ, ունեցել են մոտ 40 կգ քաշ, քայլել երկու ոտքերով և ունեցել 10 սմ հաստությամբ ոսկրե «սաղավարտ»:
 

Գիտնականները հայտնել են դինոզավրի նոր տեսակի մասին, որը ենթադրաբար հնագույնն է եղել