Այս գիշեր Հարավային կիսագնդում տեղի կունենա Արեգակի խավարում
Ավստրալիայում, Սողոմոնյան և Կիրիբատի խաղաղօվկիանոսյան կղզիներում այսօր հնարավոր կլինի հետևել Արեգակի շրջանաձև խավարմանը. Լուսինը 95%-ով կծածկի Արևին, գրում է Russia Today-ը։
Շրջանաձև խավարումն ընդունված է համարել ամենաբացառիկ և ամենագեղեցիկ երկնային երևույթներից մեկը։
Երկնային մարմինների տեղաշարժը կսկսվի երևանյան ժամանակով ժամը 01։25-ին և կավարտվի ժամը 7։25-ին։
Խավարման ժամանակ տեսանելի կլինի արևային սկավառակի մակերեսի միայն մոտ 5%-ը։ Այն կերևա Լուսնի հետևից՝ ստեղծելով վառ շրջանակ մուգ շրջանի շուրջ։ Դա կլինի 2013թ. երկու խավարումներից առաջինը։
Երկրորդ խավարումը կլինի նոյեմբերին։










