Ռուսական С-300-ների վաճառքը Սիրիային վախեցնում է ԱՄՆ-ին. The New York Times
Միացյալ Նահանգները, որը փորձում է Սիրիայի իշխանությանն ու ընդդիմությանը բանակցային սեղանի շուրջ նստեցնել, Ռուսաստանի ծրագրերի հետ կապված մտավախություն ունի, որը կարող է սիրիական կառավարությանը վաճառել հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր (ՀՕՊ), գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի քաղաքական գործիչների, որոնք չեն ցանկացել ներկայանալ։
Ռուսաստանը վաղուց է սպառազինություններ վաճառում սիրիացիներին, սակայն ռուսական С-300 հրթիռային մարտկոցները լուրջ առաջընթաց կլինեն Սիրիայի հակաօդային պաշտպանության համար, ասվում է հոդվածում։ Նման ձեռքբերումը, կարծում են հոդվածի հեղինակները, կսահմանափակի ԱՄՆ-ի և այլ երկրների հնարավորությունները սիրիական օդային տարածքում կամ կբարդացնի ոչ թռիչքային գոտիների սահմանումը։
«Մտավախություն կա, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասել է թերթի աղբյուրը։
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ենթադրյալ վաճառքի մասին ամերիկացիներին զգուշացրել է Իսրայելը։ Ինչպես նշում է թերթը, եթե նման վաճառք տեղի ունենա, ապա դա կնշանակի Սիրիայի համար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պայքարի սրացում։










