Մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը հասել է առավելագույնի
Ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 400 ՄՄՄ-ն (մասնիկ մեկ միլիոնում), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս մասին հայտարարել են Հավայան կղզիներում գտնվող Քիլինգի լաբորատորիայի ամերիկացի օդերևութաբանները:
Վերջին անգամ ածխաթթու գազի նման մակարդակ, որը համարվում է գլոբալ տաքացման պատճառներից մեկը, Երկրի վրա գոյություն է ունեցել նախքան վերջին սառցե դարաշրջանը՝ 3-5 մլն տարի առաջ:
Ամերիկացի գիտնական Չարլզ Քիլինգը սկսել է ածխաթթու գազի չափումները Մաունա Լոա լեռան վրա 1958-ին: Այն ժամանակ ածխաթթու գազի մակարդակը կազմում էր 315 ՄՄՄ:










