Google-ը կցուցադրի վերջին 28 տարվա ընթացքում Երկրի վրա տեղի ունեցած փոփոխությունները

15:13 • 10.05.13

Լուսանկարում` Արալյան ծովը 1987թ.-ին

 

Google ընկերությունը ներկայացրել է Timelapse նախագիծը, որը թույլ է տալիս իմանալ, թե ինչպես է փոխվել Երկիր մոլորակի արտաքին տեսքը վերջին 28 տարվա ընթացքում, հայտնում է Лента-ն։ Նախագծի մասին առավել մանրամասն կարելի է իմանալ Google-ի պաշտոնական բլոգում։

 

Timelapse-ը ներառում է HTML5 ձևաչափի ինտերակտիվ պատկերներ։ Դրանք կազմված են ժամանակագրական կարգով իրար փոխարինող լուսանկարներից, որոնք արվել են 1984-2012 թվականների ընթացքում Landsat արբանյակների կողմից։ Նախագծի հիմքում ընկած է Google Earth Engine պլատֆորմը։

 

Ինտերակտիվ պատկերներով կարելի է հետևել, օրինակ, ինչպես են հատվել Ամազոնի անձրևային անտառները, Դուբայում ստեղծվել The Palm Islands-ը կամ ցամաքել Արալյան ծովը։ 

 

Նախագիծը համարվում է Google-ի՝ ԱՄՆ երկրաբանական վարչության, ՆԱՍԱ-ի, Time ամսագրի, Քարնեգի-Մելոն համալսարանի համագործակցության արդյունքը։ Timelapse-ի ստեղծման աշխատանքները սկսվել են 2009-ին։

 

Google-ը կցուցադրի վերջին 28 տարվա ընթացքում Երկրի վրա տեղի ունեցած փոփոխությունները