Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել
Իրանը հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ստեղծման մասին, որն անտեսանելի կլինի ռադիոտեղորոշիչ սարքերի համար, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը, որն էլ հղում է անում իրանական Mehr գործակալությանը:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է, որ Epic անունը կրող ԱԹՍ-ը կարող է մեծ բարձրության վրա երկար տարածություն անցնել և ոչնչացնել հակառակորդի թիրախները: Epic ԱԹՍ-ի այլ տեխնիկական առանձնահատկությունների մասին պաշտպանության նախարարը ոչինչ չի հայտնել:
Ապրիլի 18-ին Իրանի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր ռադիոտեղորոշիչ սարքերի համար անտեսանելի նմանատիպ ԱԹՍ-երի միանգամից երեք մոդելներ, որոնից էր նաև Throne-ը: Այն ժամանակ տեղեկացվում էր, որ մի քանի տասնյակ այդպիսի ԱԹՍ-եր արդեն արտադրվել են և կիրառվում են երկրի զինուժի կողմից:










