Հազարավոր մարդիկ Արեգակի խավարման ականատես են դարձել (տեսանյութ)

16:00 • 10.05.13

Այս գիշեր տեղի է ունեցել բացառիկ երևույթ՝ Արեգակի շրջանաձև խավարում, գրում է Russia Today-ը։ Հետևել նրան հնարավոր է եղել Հարավային կիսագնդում։

 

Շրջանաձև խավարումը սկսվել է երևանյան ժամանակով ժամը 02։30-ին, երբ Լուսնի ստվերը դիպչել է մոլորակի մակերեսին։

Արտասովոր երևույթի ականատեսն են դարձել հազարավոր մարդիկ, ովքեր ամբողջ աշխարհից ժամանել են Ավստրալիայի հյուսիս-արևմուտք՝ Կոլյեր Ռեյնջ ազգային այգու շրջան։

 

Նրանք տեսել են, թե ինչպես է Լուսինը 95%-ով ծածկում արևային սկավառակը՝ թողնելով միայն վառ շրջանակ։

 

Խավարումն ամբողջական չի եղել, քանի որ Լուսինն այժմ Արեգակից բավական հեռու է գտնվում, և նրա սկավառակը չի կարող ծածկել այն ամբողջությամբ։

 

Հաջորդ անգամ նման երևույթ հնարավոր կլինի տեսնել միայն 2035-ին։


 

Հազարավոր մարդիկ Արեգակի խավարման ականատես են դարձել (տեսանյութ)