iPhone-ի ոսկե տարբերակները հիացրել են Baselworld-2013-ի փորձագետներին (լուսանկարներ)

21:30 • 11.05.13

Հանրայատ Golden Dreams բրենդը Baselworld-2013 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է iPhone սմարթֆոնի 3 բացառիկ մոդել, որոնք հաճելիորեն զարմացրել են փորձագետներին։

Ինչպես նշում է Luxlux.net կայքը, սմարթֆոնները պատրաստված են ոսկուց ու ալիգատորի կաշվից։ Մասնագետների ուշադրությունը հատկապես գրավել է ածխածնից ու ոսկուց պատրաստված մոդելը, որը ստացել է CarbonGold անվանումը։ Գաջեթի բացառիկությունը կայանում է նրանում, որ Golden Dreams–ի մասնագետներն անձամբ են մշակել ածխածնի վրա ոսկին հավասարաչափ բաշխելու տեխնոլոգիան։ Նրանք նշել են, որ այս տիպի ծածկույթը հուսալի պաշտպանություն կապահովի բոլոր տեսակի մեխանիկական վնասվածքներից։

 

Телефон  CarbonGold


Dragon iPhone
Այս մոդելը ունի բացառիկ դիզայն. հետին պանելը ալիգատորի կաշվով է պատված, որի վրա չինական ոճով արված վիշապի նկար է։ Դրա հետ տրվում է նաև նույն ոճով արված շքեղ պատյան։ Հեռախոսն արտադրվել է խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 35 օրինակ։

Модель Dragon iPhone

 

 

Baselworld-2013-ում ներկայացված 3-րդ մոդելը կրկին սահմանափակ քանակով (50 օրինակ) արտադրված ոսկյա iPhone 5 մոդելն է, որը ստեղծվել է Mansory ընկերության մասնագետների դիզայնով։ Այս մոդելի հեռախոսներից յուրաքանչյուրը կվաճառվի 6.5 հազար դոլարով։

 

iPhone5 от Mansory

iPhone-ի ոսկե տարբերակները հիացրել են Baselworld-2013-ի փորձագետներին (լուսանկարներ)