Maserati-ն և Ermenegildo Zegna-ն համատեղ ստեղծված սուպերմեքենա կներկայացնեն

20:00 • 11.05.13

Իտալական Fiat ավտոկոնցերնը, որին է պատկանում հեղինակավոր Maserati բրենդը, պայմանագիր է կնքել լեգենդար Ermenegildo Zegna նորաձևության տան հետ, ինչի շրջանականերում 2 ընկերությունները կստեղծեն Ermenegildo Zegna-ի դիզայնով արված Maserati Quattroporte սուպերմեքենան։

 

Ինչպես նշում է Luxlux.net-ը, 3 տարի ժամկետով պայմանագիրը կնքվել է Maserati-ի հոբելյանական 100-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ըստ պայմանագրի կանոնների, նորույթի սրահի երեսպատման համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու մյուս պարագաները կարտադրվեն հանրահայտ Lanificio Zegna գործարանում։

 

Լյուքս դասի մեքենան կներկայացվի 2014թ., սակայն մասնագետներն արդեն աշխատում են դրա ստեղծման վրա։

Суперкар Maserati Quattroporte

maserati

 

Maserati-ն և Ermenegildo Zegna-ն համատեղ ստեղծված սուպերմեքենա կներկայացնեն