Microsoft –ը խնդրում է Apple-ին iTunes թողարկել Windows 8-ի համար
Տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ ամերիկյան Microsoft –ը դիմել է իր մրցակից Apple ընկերությանը՝ խնդրելով թողարկել iTunes-ի հատուկ տարբերակը Windows 8-ի հավելվածների ծառայության համար։
Այս մասին հայտնում է iphones.ru կայքը՝ հղում կատերելով The Verge-ին։ Վերջինի տվյալներով, Microsoft-ը մեկ անգամ չէ , որ նման խնդրանքով դիմել է Apple-ին։
Microsoft-ի նման պահվածքի պատճառն այն է, որ iTunes-ը Windows 8 հավելվածների ծառայության շրջանականերում ամենաշատ որոնված հավելվածներից է։
Ոլորտի մասնագետները գտնում են, որ iOS-ի ամենաշատ պահաջարկ վայելող հավելվածները հասանելի կլինեն Windows 8-ի համար արդեն Ծննդյան տոներին։










