Nokia-ն ներկայացրել է 99 դոլարանոց սմարթֆոն
Բջջային հեռախոսների երբեմնի ամենախոշոր արտադրող ֆիննական Nokia ընկերությունը, փորձելով ամուր դիրքերը ձեռք բերել սմարթֆոնների շուկայում, բավական լուրջ քայլ է արել մրցակցային պայքարում. Ընկերությունը Նյու Դելիում ներկայացրել է 99 դոլարանոց Asha 501 սմարթֆոնը։
Ինչպես նշում է Ведомости-ն, նորույթը պետք է ընկերությանն օգնի էական հաջողությունների հասնել հատկապես զարգացող շուկաներում։ 98 գր. կշռող սարքի հիմնական առավելությունը Asha օպերացիոն համակարգն է։ Հեռախոսը ներկայացվել է 6 տարբեր գույներով՝ այդ թվում սպիտակ, սև։ Բացի այդ այն հարմարեցված կլինի 2 sim քարտերի օգտագործման համար։
Ինչ վերաբերում է՝ սմարթֆոնի տեխնիկական բնութագրին, ապա այն գործում է 2G ցանցում, ունի 3 դjույմ անկյունագծով սենսորային էկրան, 4 գիգաբայթ ներկառուցված հիշողություն, 3.2 մեգապիքսելանոց տեսախցիկ, Bluetooth, Wi-Fi։










