Իսրայելի բանակը պաղեստինցի ցուցարարներին վերահսկելու համար նոր՝ տհաճ հոտով միջոց է կիրառում (տեսանյութ)
Պաղեստինի բնակիչները շարունակում են բողոքել իրենց երկրում բազում տասնամյակներ տևող զավթման և նոր իսրայելական բնակավայրերի շինարարության դեմ: Սակայն Իսրայելը պայքարում է նաև խաղաղ ցուցարարների դեմ և այս անգամ նրանց դեմ պայաքարելու նոր միջոց է հնարել՝ նրանց վրա «ցեխաջուր լցնելով», տեղեկացնում է Russia today-ը:
Նրանք պաղեստինցի ցուցարարներին ցրելու համար կիրառում են տհաճ հոտ ունեցող հեղուկ, որը ստեղծվել է Իսրայելի Անվտանգության ծառայության կողմից:
«Սկունս» կոչվող այդ հեղուկը Իսրայելցի մասնագետների՝ տարիներ տևած փորձերի արդյունք է՝ գտնելու արցունքաբեր գազին փոխարինող մի նյութ՝ որպես ամբոխին վերահսկելու միջոց: Փորձագետները նշում են, որ եթե այդ նյութը ընկնի աչքերի մեջ, ապա աչքերում երկար ժամանակ ուժեղ ցավ կզգացվի, իսկ կուլ տալու դեպքում ստամոքսի խանգարումներ կառաջացնի:










