Գլոբալ տաքացման հետևանքով հարյուր միլիոնավոր մարդիկ անտուն կմնան. The Guardian

16:13 • 12.05.13

Ածխածնի երկօքսիդի ռեկորդային բարձր մակարդակը մթնոլորտում վկայում է այն, որ ջերմաստիճանը գնալով բարձրանում է, ինչի հետևանքով բոլոր 5 մայրցամաքների վրա գյուղատնտեսության ոլորտը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, տնտեսագետ և կլիմայի փոփոխության հարցերով փորձագետ Լորդ Սթերնի կանխատեսումների համաձայն, այդ խնդիրների հետևանքով հարյուր միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց հարազատ վայրերը։ Նրա կարծիքով, մարդկանց զանգվածային տեղաշարժերը տեղի կունենան 50 տարի անց, երբ օդի ջերմաստիճանը գլոբալ տաքացման պատճառով կբարձրանա 5 աստիճանով։

 

«Երբ օդի ջերմաստիճանն այդքան բարձրանա, հարյուր միլիոնավոր մարդիկ հարկադրաբար կլքեն իրենց բնակավայրերը, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվելն արդեն անհնարին կլինի, բերքը կչորանա, իսկ անասուններն էլ կսատկեն։ Արդյունքում կավելանան անապատային տարածքները»,-նշել է Սթերը՝ ընդգծելով, որ արտագաղթը հարցի լուծում չի կարող լինել, քանի որ որոշ ժամանակ անց նույն պատկերը կլինի նաև նոր բնակության վայրում, բացի այդ տեղացիների ու նորեկների միջև բախումներ տեղի կունենան ազատ տարածքի համար։

 

Անցած դարի 60-ական թվականներից սկսած գիտնականները բազմիցս նախազգուշագրել են, որ ածխածնի երկօքսիդի արտանետումը դեպի մթնոլորտ պետք է սահմանափակել, հակառակ դեպքում՝ բնապահպանական աղետն անխուսափելի կլինի։
 

Գլոբալ տաքացման հետևանքով հարյուր միլիոնավոր մարդիկ անտուն կմնան. The Guardian