Ռուսական Sukhoi օդանավն ընկել է Եմենի մայրաքաղաքում

15:58 • 13.05.13

Եմենի մայրաքաղաք Սանայում ռուսական արտադրության Sukhoi ռազմական օդանավ է ընկել, հայտնում է BBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ:

Ըստ աղբյուրի՝ օդաչուն զոհվել է:


Օդանավն ընկել է Սանայի Ալ-Ասլահի բնակելի թաղամասում՝ մայրաքաղաքի հարավում:

 

Փետրվարին նույն Սանայում տեղի ունեցած նման միջադեպի ժամանակ, երբ ռազմական օդանավն ընկել էր բնակելի թաղամասի վրա, 9 մարդ էր զոհվել: