Ռուսները հարբեցրե՞լ են Չեխիայի նախագահին (տեսանյութ)

16:05 • 13.05.13

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտնվել է իրական սկանդալի կենտրոնում, քանի որ ոչ սթափ վիճակում ներկայացել է Պրահայում վերականգնված թագավորական զարդերի ցուցադրությանը, հայտնում է Euromag-ը։

 

Թեև նախագահի մամուլի ծառայությունը Զեմանի տարօրինակ պահվածքը բացատրել է նրա հիվանդությամբ, այնուհանդերձ, բլոգերներն այս գործում ռուսական հետք են գտել։

 

Ականատեսների պատմելով՝ միջոցառման ժամանակ Զեմանը հազիվ է կարողացել ոտքի վրա կանգնել, քանի որ հարբած է եղել։ Օրինակ՝ դահլիճ մտնելիս նախագահը բռնվում է պատից՝ վայր չընկնելու համար։ Մինչ մասնագետները տուփերից հանել են վերականգնված թագավորական նմուշները՝ Զեմանն ինտենսիվ կերպով ճոճվել է։

 

Բլոգերները պարզել են, որ նախքան այս միջոցառմանը ներկայանալը, նախագահը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, հյուրընկալվել է Ռուսաստանի դեսպանատանը, որտեղ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել, անգամ՝ տեսախցիկների առաջ։ Այստեղից էլ հարբած Զեմանն ուղևորվել է դեպի մյուս միջոցառման վայրը։