Lamborghini-ն 50-ամյակի առթիվ ներկայացրել է Egoista կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)

17:25 • 13.05.13

Իտլական Lamborghini մեքենաշինական ընկերությունն իր 50-ամյա հոբելյանի առթիվ ներկայացրել է նոր կոնցեպտ՝ Egoista-ն, որի անվանումն արդեն ամեն ինչ ասում է, գրում է LuxPlanet-ը։

 

Կոնցեպտի առանձնահատկությունն այն է, որ ունի ընդամենը 1 նստատեղ և ոչ մի դուռ. մեքենայի մեջ հնարավոր է նստել միայն բացվող պատուհանի (լյուկի) միջոցով։

 

Կայքը նկատում է, որ մեքենան, ընդհանուր առմամբ, ավելի շատ կործանիչ է հիշեցնում, քան փոխադրամիջոց։ Egoista-ն ընթացքի մեջ է դնում 10 գլանանի , 5.2 լ տարողությամբ, 740 ձիաուժ հզորությամբ շարժիչը։

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Lamborghini-ն 50-ամյակի առթիվ ներկայացրել է Egoista կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)