Սիրիացի նախարարը պահանջել է «մարդասպան» Էրդողանի հրաժարականը

15:37 • 13.05.13

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Զոհբին Սիրիա-Թուրքիա սահմանին տեղի ունեցած պայթյունների համար մեղադրել է Թուրքիայի կառավարությանը, որի ղեկավարին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, «մարդասպան» է որակել, հայտնում է Daily Star-ը:

 

Նա նշել է, որ կատարվածի համար պատասխանատվություն է կրում Թուրքիայի կառավարությունն ու անձամբ Էրդողանը:
Նախարարը պահանջել է Էրդողանի հրաժարականը, քանի որ «նա մարդասպան է և դահիճ»: «Նա իրավունք չունի սիրիացիների ու թուրքերի արյան վրա քաղաքական կարիերա կառուցել», - ասել է սիրիացի պաշտոնյան:

 

Շաբաթ օրը Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 46 մարդ էր զոհվել: Թուրքիան դրա համար մեղադրել էր սիրիական հետախուզությանը: