Մենք առաջարկեցինք վերահսկողական մեխանիզմներ տալ, բայց նա անընդհատ երգում էր «Թագավոր լինելուց լավ բան». Գալուստ Սահակյան

14:16 • 13.05.13

Հայաստանի ընդդիմությունը «զրոյական դաշտում» է: Այս գնահատականն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը այս ամենի պատճառահետևանքային կապի առաջին օղակում տեսնում է ընդդիմության չմիավորվելը: «Մենք ուրախ էինք, որ նախագահական ընտրություններին Րաֆֆին 37 տոկոս ձայն հավաքեց»,- ասաց Գալուստ Սահակյանը:


Նրա կարծիքով «Բարև Երևան» դաշինքը իրավական, առավել ևս բարոյական հիմքեր չունի՝ պահանջելու Երևանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչել: Ինչ վերաբերում է դաշինքի ստացած տոկոսներին, ապա Գալուստ Սահակյանն ասաց, որ քանի տոկոս ԱԺ ընտրություններում էին ստացել, այդքան տոկոս էլ հիմա պիտի վաստակեին:


Եթե Գալուստ Սահակյանը լիներ ընդդիմության լիդեր, մարզերում կարգի կբերեր տարածքային կազմակերպությունները, կխոսեր իշխանության հետ, և ոչ թե Ազատության հրապարակում «մեծ-մեծ կխոսեր», «ժողովրդին տրամադրեր», հետո էլ կնեղանար:


«Մենք առաջարկեցինք, որ վերահսկողական մեխանիզմներ տանք, լավ բան չէ՞ինք ասում:
Բայց անընդհատ երգում էր «Թագավոր լինելուց լավ բան» երգը, որը ցաքուցրիվ արեց ողջ ընդդիմությունը:


Նշենք, որ Գալուստ Սահակյանը հրավիրված է և մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջոցներով Աբովյանում կառուցված նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը: